Սինգապուրի «Գրան պրիի» առաջին մարզումից հետո մրցավարները հայտնաբերել են, որ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի մեքենայի բաքերում վառելիքը սահմանված չափից սառն է եղել: Վառելիքի ջերմաստիճանը 10 աստիճանով ցածր է եղել շրջակա միջավայրի ջերմաստիճանից, ինչը չի համապատասխանում կանոնակարգին:
Ուսումնասիրելով հանգամանքները՝ դատավորները որոշել են 5000 եվրոյով տուգանել «Մերսեդեսին»։ Թիմում ընդունել են իրենց սխալը:
«Մերսեդեսը» սահմափակվել է դրամական տուգանքով և խուսափել մարզական պատժից այն պատճառով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզման ժամանակ։