Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը անոնս է հրապարակել Twitter-ի իր էջում կապված նոր ակումբի հետ։
«Ուզում եմ կարևոր մի բան ասել։
Նոր ակումբ։ Կհայտարարեմ երեք օրից»,-գրել է իսպանացի ֆուտբոլիստը Twitter-ում։
— Saúl Ñiguez (@saulniguez) May 31, 2020
La Sexta-ի փոխանցմամբ հայտարարությունը հավանաբար կապված է կիբերսպորտի հետ, սակայն բացառված չէ նաև ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Սաուլի գործող պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Նրա հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո։