«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում։
Միլանյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկ է արել՝ նրան դիտելով որպես Լաուտարո Մարտինեսին փոխարինողի, որը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Սակայն Լակազետը հետաքրքրված չէ «Ինտեր» տեղափոխությամբ։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը՝ հղում անելով L’Equipe-ին։
Հարձակվողի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։