«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ներառել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերում, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈՒ-ն չի կարողանալու մեծ գումարներ վճարել Սանչոյին գնելու համար, այդ իսկ պատճառով ցանկանում է գործարքում ներառել չիլիացի հարձակվողին, ով ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Ինտերում»։
20-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» մտադիր չէ այս ամառ վաճառել Սանչոյին։