Գերմանական «Շալկեի» գլխավոր մարզիչ Դևիդ Վագները կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը, տեղեկացնում է Bild-ը:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարները 2 հանդիպում են տվել Վագներին, որոնց ընթացքում «Շալկեն» պետք է գոնե 1 հաղթանակ տանի, այլապես 48-ամյա մասնագետը կհեռացվի:
Հիշեցնենք, որ որ վերջին 2 հանդիպումներում «Շալկեն» պարտություններ է կրել:
Բունդեսլիգայի հաջորդ տուրում Վագների թիմը մրցելու է «Ֆորտունայի» դեմ: