Գերմանական «Շալկեի» հարձակվող Ռոբբի Մատոնդոն շարունակում է մնալ եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
Mundo Deportivo-ն հաղորդում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալի» սկաուտները մի քանի անգամ հետևել են Մատոնդոյի խաղին։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տվել է իր համաձայնությունը 19-ամյա ուելսցուն գնելու հարցում։
Հաղորդվում է, որ Մատոնդոն նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է։