«Էվերթոնի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում:
Աղբյուրի հաղորդմամբ, հռոմեական թիմը ցանկանում է վարձակալել 20-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետագայում նաև գնել նրա տրասնֆերը:
Հիշեցնենք, որ Քինի պայմանագիրը «Էվերթոնի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: