ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ օգոստոսի 3-ը նշանակված է որպես նախնական օր՝ ազգային առաջնությունների ավարտման համար, և ոչ թե որպես վերջնաժամկետ:
«Հուլիսի 20-ը (ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների դասակարգման աղյուսակում 16-ից 55-րդ տեղը զբաղեցնող առաջնությունները) և օգոստոսի 3-ը (1-ից 15-րդ տեղերը) նշվել են որպես նախնական ամսաթվեր ապրիլի 21-ին ՈՒԵՖԱ-ի 55 ասոցիացիաների քարտուղարների և նախագահների հետ հանդիպումների ժամանակ:
Այդ հանդիպումների ընթացքում մենք նշել էինք, որ այդ ամսաթվերը միայն նախնական են և ոչ պաշտոնական»,- մեջբերում է Չեֆերինին Football-italia-ն։
Ավելի վաղ Չեֆերինը ասել էր, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները պետք է ավարտված լինեն օգոստոսի 3-ին։