ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին հարցին։
«Չեմ կարծում, թե ինչ-որ բան ընդմիշտ կփոխվի։ Սա նոր փորձ է, ու երբ ձերբազատվենք այս վիրուսից, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ֆուտբոլը չփոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից կամ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ու նույնկերպ չի փոխվի վիրուսի պատճառով։
Մարդիկ շատ էին ասում, որ աշխարհն այսպիսին չի լինի կորոնավիրուսից հետո։ Դա կարող է ճիշտ լինել, բայց իմ տեսակետն այսպիսին է․ ինչո՞ւ չմտածել, որ աշխարհն ավելի լավը կդառնա այս վիրուսից հետո։ Ինչո՞ւ չմտածել, որ մենք ավելի խելացի կդառնանք, կամ վերջապես կհասկանանք՝ որքան փխրուն ենք, որքան անպաշտպան ենք բնության առաջ։ Այդ կերպ, միշտ դասեր կան քաղելու»,-Չեֆերինի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։