«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը խոսել է լիվերպուլյան ակումբում իր նպատակների մասին։
«Իմ գլխում հստակ նպատակներ են ձևավորված։ Նրանք կապված են իրար հետ։ Ուզում եմ օգնել ակումբին վերադարձնել կարգավիճակն ու «Էվերթոնի» հետ տիտղոսներ նվաճել։ Միշտ ասել եմ, որ ուզում եմ հաղթող լինել այստեղ։
Շատ կցանկանայի որպես մեծ խաղացող հիշվել ակումբի պատմության մեջ։ Բացի անձնական ու երկարաժամկետ նպատակներից, իմ առաջադրանքը Բրազիլիայի հավաքականում խաղալ շարունակելն է, փորձ հավաքելն ու Աշխարհի առաջնությունը հաղթելու հնարավորություն ստանալը։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է նույն ոգով խաղամ ու գոլեր խփեմ «Էվերթոնում»»,- ասել է Ռիշարլիսոնը։