«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան կարող է նոր պայմանագիր ստորագրել անգլիական ակումբի հետ, տեղեկացնում է Liverpool Echo-ն:
Հաղորդվում է, որ Լալանան դիտարկվում է որպես ռոտացիայի խաղացող, ով կարող է օգտակար լինել Յուրգեն Կլոպի թիմի համար:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Հավելենք, որ Լալանային իր կազմում է ուզում տեսնել «Սաութհեմփթոնը»: