Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը խոստովանել է, թե ում կցանկանար տեսնել հարազատ ակումբի կազմում.
«Եթե հնարավորություն լիներ Մեսսիին բասկ դարձնել, ամեն ինչ հիանալի կլիներ: Նա շատ լավ կադապտացվեր մեր թիմին:
Ինչ վերաբերում է առաջնությունում ամենադժվար խաղերին, կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ դրանք «Ռեալի» ու «Բարսելոնայի» դեմ խաղերն են: Այնտեղ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, իսկ այն ժամանակվանից ի վեր, երբ ես սկսեցի ֆուտբոլ նայել, ինձ համար լավագույնը Մեսսին է: Սիրում եմ նաև «Սոսյեդադի» դեմ դերբին: Այս երեք թիմերի դեմ խաղերը շատ եմ սիրում»,-խոստովանել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկի» կազմում խաղում են միայն՝ կամ բասկյան արմատ ունեցողները, կամ Բասկոնիայում ծնվածները: