Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը կազմել և ներկայացրել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը՝ ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել են միայն մեկ ակումբում:
Առաջին տեղում «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա ոչ պակաս հայտնի հայրենակից Պաոլո Մալդինին։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա», 1992-2017)
- Պաոլո Մալդինի («Միլան», 1984-2009)
- Ռայան Գիգզ («Մանչեսթեր Յունայթեդ», 1990-2014)
- Տոնի Ադամս («Արսենալ», 1983-2002)
- Կառլես Պույոլ («Բարսելոնա», 1996-2014)
- Ջեյմի Կարագեր («Լիվերպուլ», 1996-2013)
- Մեթ Լե Տիսիե («Սաութհեմփթոն», 1986-2002)
- Ջուզեպպե Բերգոմի («Ինտեր», 1979-1999)
- Լև Յաշին (Մոսկվայի «Դինամո», 1950-1970)
- Ինյակի Ուիլյամս («Ատլետիկ» Բիլբաո, հանդես է գալիս 2014 թվականից մինչ օրս)

























































