«Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսի համար Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղը հոբելյանական էր. 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է իր 203-րդ անընդմեջ հանդիպումն Իսպանիայի առաջնությունում Բիլբաոն ներկայացնող ակումբի կազմում:
Ուիլյամսը գերազանցել է Լա Լիգայի ռեկորդն այս ցուցանիշով՝ շրջանցելով Խուան Անտոնիո Լարանյագային, որը հանդես է եկել «Ռեալ Սոսյեդադում»:
Վերջին անգամ Ինյակին Իսպանիայի առաջնության խաղը բաց է թողել 2016 թվականի ապրիլին: