Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 6-րդ տուրի մեկնարկային հանդիպումը։
Ժամը 19:30-ին միմյանց հետ կմրցեն թուրքական «Ֆեներբահչեն» և իսպանական «Աթլետիկ Բիլբաոն»:
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան՝ 1/8 եզրափակչի իրավունքի ձեռքբերելու համար:
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է իտալական «Լացիոն»: Թիմը հինգ խաղում վաստակել է 13 միավոր։ Նման ցուցանիշներ ունեն Բիլբաոյի «Աթլետիկն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:




























































