ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կմնա զբաղեցրած պաշտոնում, հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը գոհ է մարզչի կատարած աշխատանքից ու այս տարվա արդյունքներից, մասնավորապես երկրի չեմպիոն հռչակվելուց ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց։
Բացի դրանից, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում ՊՍԺ-ն չի ցանկանում գերմանացի մասնագետին տրամադրել 10 միլիոն եվրո պայմանագրի խզման դեպքում։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն այլևս չի պատրաստվում թիմ հրավիրել Մասիմիլիանո Ալեգրիին։