Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էդիլսոնը Infobae-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը ժամանակին շատ բարձր մակարդակի խաղ է ցուցադրել:
«Կրիշտիանու Ռոնալդո՞ւ: Նա պարզապես ուժ է, ես նրանից լավն էի:
Մեսսի՞։ Ինձանից ավելի լավը դառնալու համար նա պետք է հաղթիաշխարհի առաջնությունը:
Ինչ վերաբերում է Նեյմարին, երբ ես լավագույն մարզավիճակում էի, ավելի ուժեղ էի խաղում, ավելի լավ անհատական որակ ունեի»,- ասել է Էդիլսոնը :
Հիշեցնենք, որ Էդիլսոնը 2002թ աշխարհի չեմպիոն է, բայց Եվրոպայում նա խաղացել է ընդամենը մեկ մրցաշրջան՝ «Բենֆիկայում» (1994/95):