Ֆրանսիական L’Equipe պարբերականի լրագրող Ֆիլիպ Սանֆրուշը տեղեկացրել է, որ Ադրիեն Ռաբիոն վաղը կվերադառնա Թուրին.
«Ռաբիոն չի պատասխանի La Stampa-ի մեղադրանքին: Նա չի ընդունում իրեն առաջադրած մեղքերը: Ֆուտբոլիստը կարանտինի հենց առաջին օրվանից համապատասխան անհատական ծրագրով մարզվել է»,-ասել է լրագրողը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին բողոքում է աշխատավարձերի իջեցման դեմ, որի պատճառը կորոնավիրուսային պանդեմիան է: