Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը անցած ամառ մոտ է եղել «Աթլետիկո» տեղափոխությանը։
Իսպանական AS պարբերականը ուշագրավ տեղեկություն է տարածել՝ հայտնելով, որ «բլանկոսների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է չեղարկել տրանսֆերը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում «Ռեալը» ԱՄՆ-ում 3-7 հաշվով պարտվել էր «Աթլետիկոյին»։
Խամեսը կարող է լքել «Ռեալը» առաջիկա ամռանը։ Զինեդին Զիդանը նրա ծառայություններով մեծապես չի հետաքրքրվում։
Խամեսը հանդես է գալիս «արքայական» ակումբում 2014 թվականից։ 2017-2019 թվականների ընթացքում կոլումբիացին վարձակալությամբ խաղացել է «Բավարիայում»։