Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան հիշել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքն ու պատմել խաղերից մեկում նրա զայրույթի մասին.
«Սովորաբար, ես խաղում էի այն եզրում, որի գծի մոտ կանգնում էր Մոուրինյոն, բայց «Սևիլիայի» դեմ խաղին հակառակ եզրում էի, ու երբ մարզչիցդ հեռու ես, ավելի ազատ ու անկաշկանդ ես խաղում: Ես 6-7 անգամ առաջին խաղակեսում միացա հարձակմանը: Մոուրինյոն ընդմիջմանն ինձ ասաց. «Մենք մեր թիմում այսօր ունենք Կաֆուին. Կաֆու՛, ինչո՞ւ ես այդքան առաջ գնում ու դիրքդ բաց թողնում»:
Ժոզեն իսկական ընկեր է: Նրա գլխավորությամբ կենդանու նման աշխատել եմ, բայց միասին նաև զվարճացել ենք: Մոուրինյոն մեծ մարզիչ է»,-ասել է Արբելոան: