Լոնդոնի «Ֆուլհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, որը նախկինում աշխատում էր Մադրիդի «Ռեալի» համակարգում, ցանկանում է իսպանական ակումբի մի քանի խաղացողների հրավիրել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր BBC Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ իսպանացի մասնագետը մտադիր է վարձակալական հիմունքներով ձեռք բերել արգենտինացի վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյին։ Բացի այդ, Արբելոան ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը գնի պաշտպան Ֆրան Գարսիայի և հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերները։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Ֆուլհեմը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ 38 տուրերի արդյունքում լոնդոնյան թիմը վաստակել է 52 միավոր։ Հատկանշական է, որ մայրաքաղաքային ակումբին ընդամենը մեկ միավոր չէր բավականացրել եվրագավաթային գոտում հայտնվելու համար։
























































