«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի կինը՝ Ջորջելինա Կարդոսոն վերհիշել է, թե ինչպես է իր ամուսինը 2014 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Անխելը խաղում էր մի թիմում, որը, իմ պատկերացմամբ, լավագույնն էր աշխարհում։ Մեզ մոտ ամեն ինչ իդեալական էր՝ հիասքանչ եղանակ, ֆանտաստիկ սնունդ։
Մի անգամ Անխելը եկավ ու ասաց, որ առաջարկ ունի «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ես ասացի նրան․ «միայն իմ դիակի վրայով»։ Ես հասկացրի նրան, որ գնալու դեպքում կգնա մենակ։ Նա պատասխանեց․ «այո՛, մենք կգնանք»։
Այնտեղ չափազանց շատ փող կար, իսկ իսպանացիները մեզ վարձկան էին անվանում։ Ու իսկապես մենք վարձկան էինք։ Եթե դու աշխատում ես ընկերությունում, իսկ մրցակից ընկերությունն ասում է, որ ավելի շատ է վճարելու քեզ, դու կվազես նրա մոտ»,-դի Մարիայի կնոջ խոսքն է մեջբերում Marca-ն։