Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, «Սպարտակի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն չի դիտարկում Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորությունը և դրան հաջորդող ելույթները Ռուսաստանի հավաքականի կազմում:
26-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ում խաղում է միայն երկրորդ մրցաշրջանը և նույնիսկ չգիտեր այդպիսի հնարավորության մասին: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ հետագայում խաղացողը վերադառնա այս խնդրին:
Ավելի վաղ հայտնի մարզական գործակալ Մարկո Տրաբուկկին ասել էջ. «Եթե Ժիգոն ստանա Ռուսաստանի անձնագիր, ապա նա երկար տարիներ կդառնա ազգային հավաքականի հիմնական պաշտպանը»։
Ավելի վաղ Ալժիրի հավաքականը ևս հետաքրքրված էր Ժիգոյիծառայություններով, բայց, չնայած իր աֆրիկյան արմատներին, պաշտպանը հրաժարվել է հրավերից:
2018-ի ամռանը Ժիգոն «Գենտից» տեղափոխվեց «Սպարտակ»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: