«Մարսելը» հետաքրքրված է «Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոյով, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը հետևում է 28-ամյա խաղացողին և ցանկանում է 2021/22 մրցաշրջանի ավարտին նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Հաղորդվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկություն ունի ակումբ տեղափոխվել Ֆրանսիայի առաջնությունից։
Մարսելը նաև դիտարկում է «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացի թեկնածությունը՝ որպես պոտենցիալ ուժեղացում։
Ժիգոտը «Սպարտակում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ խփել 1 գոլ։