Իտալական «Ուդինեզեն» այսօր չի վերսկսի իր մարզումները: Թիմը ստացել է մարզվելու թույլտվություն, սակայն, որոշել է չգնալ այդ քայլին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք կսպասենք բժշկական մարմինների հանձնարարականներին: Չենք ուզում շտապել»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ իտալական ակումբների ֆուտբոլիստները մայիսի 4-ից կարող են անհատական մարզումներ անցկացնել: Թիմային մարզումները կարող են վերսկսվել մայիսի 18-ից:
Ավելի վաղ, Ա Սերիայի բոլոր ակումբները քվեարկել էին մրցաշրջանը վերսկսելու օգտին: