Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
54-ամյա մասնագետը, միանգամայն սպասելիորեն, առանձնացրել է «եռագույնների» ավագ, Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեին։
«Մբապեն աշխարհի լավագույն խաղացողն է։ Նա ունակ է հանդես գալ հարձակման գծի բոլոր երեք դիրքերում, բայց անձամբ ինձ հատկապես դուր է գալիս նրան տեսնել ձախ եզրում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ լեգենդար նախկին կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է ԱԱ-2026-ից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Դեշամին։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում ֆրանսիացիներն իրենց առաջիկա հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 25-ին և 28-ին՝ համապատասխանաբար մրցելով Թուրքիայի և Բելգիայի ազգային ընտրանիների դեմ։

























































