Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերջերս երկիմաստ հայտարարություն է արել Ֆրանսիայի ազգային հավաքականում իր խաղընկեր Ուսման Դեմբելեի հասցեին։
ՊՍԺ-ի հարձակվողը նախորդ տարի նվաճել էր «Ոսկե գնդակը», իսկ այս տարի կրկին հայտնվել է հավակնորդների ցանկում՝ Մբապեի հետ միասին։
«Դեմբելե՞ն։ Նրան միշտ համարել են տաղանդավոր ֆուտբոլիստ, իսկ ինձ՝ ընտրյալ։ Ես միանգամից, դեռ երիտասարդ տարիքում, հասա բարձունքների։ Նրա կարիերան այլ կերպ դասավորվեց վնասվածքների պատճառով, բայց նրան հաջողվեց լավ լրացնել բաց թողածը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L’Equipe պարբերականը։
Ուսմանը չի համաձայնել խաղընկերոջ պնդումների հետ և հակադարձել է նրան.
«Ոչ, ես միշտ այսպիսին եմ եղել։ Միշտ նստել եմ դասարանի վերջում և քրտնաջան աշխատել։ Ողջ կարիերայիս ընթացքում ես ոչ մի ավելորդ բառ չեմ ասել, պարզապես աշխատել եմ։ Այո, ես երբեք ընտրյալ չեմ եղել, բայց համառորեն աշխատել եմ և որպես պարգևատրում ստացել ՊՍԺ-ում անցկացրած փայլուն տարին։ Տեսնենք՝ այս տարի ինչ կլինի, ես իրադարձությունների զարգացմանը հետևում եմ առանց ճնշման»։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Մբապեն իր կարիերայի ընթացքում դեռևս ոչ մի անգամ չի արժանացել ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակին։
























































