ACA-ի կիսամիջին քաշային կարգի նախկին չեմպիոն, ներկայումս UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Աբուբաքար Վագաևն իր կանխատեսումն է արել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ։
«Ռուֆիին լավ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչպես է նա աշխատում և որոնք են նրա ուժեղ կողմերը, այդիսկ պատճառով նրա մասին շատ բան ասել չեմ կարող։ Իսկ Արմանին շատ լավ գիտեմ, մենք ընկերներ ենք։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ Արմանը կհաղթի նրան, ինչից հետո կստանա տիտղոսային մենամարտի հնարավորություն։ Համոզված եմ, որ Արմանը չեմպիոն կդառնա, նա դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ունի»,— Վագաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат» պարբերականը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) մենամարտը:



























































