Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց մադրիդցիների իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, Դոմինիկ Սոբոսլայը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Ալեքսիս Մակ Ալիստերը խփեց տանտերերի երկրորդ և հաղթական գնդակը։
Հավելենք, որ սա մերսիսայդցիների չորրորդ անընդմեջ հաղթանակն էր Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Նապոլի» — «Արսենալ»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Սպորտինգ» — «Գալաթասարայ»՝ 3-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































