Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում «Բրյուգեն» սեփական հարկի տակ ընդունել էր «Աստոն Վիլային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվն արդեն 12-րդ րոպեին բացեց ՄաքԳինը։ Քիչ անց լուսատախտակին հաշիվն արդեն 1-1 էր․ տանտերերի կազմում աչքի ընկավ Վետլեսենը։ Սակայն մինչև ընդմիջման գնալը Էմերիի թիմը կրկին ստացավ առավելություն, այն էլ՝ երկու գնդակի․ դիպուկ էին Բուենդիան ու Ջեքսոնը։ Երկրորդ խաղակեսում բելգիական թիմի ֆուտբոլիստ Տրեսոլդին մեկ գնդակ հետ բերեց, սակայն ավելին անել տանտերերիn չհաջողվեց։
Այս խաղում «Բրյուգեի» դարպասապահը Յան Սոմմերն էր։ Շվեյցարացի դարպասապահը իր անունը գրեց մրցաշարի պատմության մեջ՝ դառնալով Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երկրորդ դարպասապահը, որը Չեմպիոնների լիգայում հանդես է եկել հինգ տարբեր թիմերի՝ «Բազելի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», «Բավարիայի», «Ինտերի» և «Բրյուգեի» կազմում։ Նախկինում նմանատիպ նվաճման հասել էր բացառապես իտալացի Մորգան Դե Սանկտիսը։
Հանդիպման գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպման արդյունքը․
ԱԵԿ — ԼԱՍԿ / 1-0
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակն այս պահին
























































