Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասների բանալին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ թիմի նորեկ Էնցո Ֆերնանդեսի փոխանցումից Էրլինգ Հալանդը հաղթեց օդային պայքարը․ 1-0։
Խաղավարտին մոտ նորվեգացին ևս մեկ գոլ խփեց, այս անգամ՝ Աիտ-Նուրիի փոխանցումից և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։ Մարեսկայի թիմը տուն է վերադառնում 3 միավորով։ Էրլինգը 59-րդ գոլը գրանցեց ՉԼ-ում իր 59-րդ հանդիպմանը։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
✅ «Բորուսիա Դ․» — «Վիլյառեալ» / 3-2
Հանդիպման գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
✅ «Լիլ» — «Բետիս» / 2-3
Հանդիպման գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Երեսունհինգամյա կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան երկու գոլ խփեց հաղթող թիիմի կազմում (33-րդ և 49-րդ րոպեներին): Տրոյ Պարոտը նույնպես գոլ խփեց (53-րդ րոպեին): Իսկոն կատարեց մեկ գոլային փոխանցում։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Այասե Ուեդան (12-րդ) և Ալեսանդրոն (36-րդ): Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ Իթան Մբապեն, կատարեց այս հանդիպման առաջին գոլային փոխանցումը, սակայն 56-րդ րոպեին, երբ հաշիվը 2-3 էր, նա ուղիղ կարմիր քարտ ստացավ մրցակցի դեմքին արմունկով հարվածելու համար, ինչի արդյունքում ֆրանսիական թիմը մնաց տասը ֆուտբոլիստով։
Լիգայի փուլի մրցաշարային աղուսակն այս պահին
























































