Աշխարհի 8-րդ ռակետ Բելինդա Բենչիչը Twitter-ի իր էջում զվարճալի գրառում է կատարել։
Շվեյցարացի թենիսիստուհին գրունտի վրա հաճույքի համար թենիս խաղալուց հետո հասկացել է, որ գրունտի վրա խաղալը երբեք չի կարող հաճույք լինել։
«Այսօր ես հաճույքի համար գնացել էի գրունտի վրա խաղալու։ Հասկացա, որ գրունտի վրա խաղալը երբեք չի կարող հաճույք լինել»,-գրել է Բենչիչը։
Today I went to play on clay for fun. Realized playing on clay is not fun and never will be. 🙃
— Belinda Bencic (@BelindaBencic) May 2, 2020
Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։