Աշխարհի յոթերորդ ռակետ Բելինդա Բենչիչը պատասխանել է թոփ խաղացողների նկատմամբ գործող ճնշման մասին հարցին։
«Հարցրե՛ք Ռոջեր Ֆեդերերին կամ էլ Ռաֆայել Նադալին, այլ ոչ թե ինձ։ Նրանց նկատմամբ ավելի շատ ճնշում կա։ Ես իմ նկատմամբ գործող ճնշումը չեմ զգում։ Լավ մրցաշրջան եմ անցկացրել նախորդ տարի ու մեծ հաճույք ստացել իմ խաղից»,-Բենչիչի խոսքերն է մեջբերում adelaideinternational.com.au-ն։
Բենչիչը այս օրերին մասնակցում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող մրցաշարին։ Երկուշաբթի նա երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթել է Դարիա Կասատկինային։