Օգոստոսի 21-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում աննախադեպ խիստ որոշում է կայացվել հայկական ակումբներից մեկի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։
Պատժամիջոցները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Որոշման համաձայն՝ ակումբը զրկվել է նաև ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում ևս Առաջին խմբի առաջնությանը վերադառնալու և մասնակցելու հնարավորությունից։
ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի Նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք» — «Օլիմպիա» հանդիպումը: «Օլիմպիան» Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։
Պատճառը՝ ԱՅՍՏԵՂ




























































