«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով:
Ըստ Marca-ի, 30-ամյա բոսնիացին այլընտրանք տրանսֆեր է համարվում կատալոնական ակումբի համար:
Պյանիչը շատ լավ է խաղում 2 ոտքով և երկար ժամանակ հանդես է գալիս բարձր մակարդակի վրա, ինչն էլ հենց գրավել է «Բարսելոնայի» ղեկավարությանը: Ըստ աղբյուրի, կիսապաշտպանն իր հերթին կատալոնական ակումբի կազմում խաղալու ցանկություն ունի:
Պյանիչի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ սահմանված է մինչև 2023 թ.: Այս մրցաշրջանում Պյանիչն անցկացրած 22 խաղում դարձել է 3 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: