Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան գնահատել է իր թիմի՝ անգլիական Պրեմիեր-լիգայում չեմպիոնության շանսերը մոտակա տարիների ընթացքում.
«Չելսին» վերջին 10 տարվա ամենատիտղոսակիր անգլիական ակումբն է: Մենք պետք է նույնպիսի ամբիցիաներ ունենանք: Իմ առաջին իսկ մրցաշրջանում մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում: Մենք երիտասարդ թիմ ունենք:
Այս, տեղի ունեցավ տրանսֆերների արգելքի հետ կապված այդ պատմությունը, բայց պետք է շարունակել պայքարել տիտղոսների համար: Ես ցանկանում եմ հաղթել ամեն ինչ «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հետ»,- Կեպայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Արիսաբալագան 2018 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում 33 հանդիպման է մասնակցել լոնդոնյան թիմի կազմում և 43 գնդակ է բաց թողել: Նա 8 «չոր» հանդիպում է անցկացրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը մտափոխվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կեպային: