Ավստրիայի Վիեննա քաղաքում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը: Քառորդ եզրափակչում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 2 սեթում՝ 6-7, 2-6 հաշվով պարտվել է Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանին: 1 ժամ 39 րոպե տևած պայքարում Խաչանովը 7 էյս է կատարել և թույլ բե տվել 2 կրկնակի սխալ: Ամբողջ հանդիպման ընթացքում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը 4 անգամ զիջել է սեփական մատուցումը:
Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են Տիմն ու Բերետինին, իսկ Շվարցմանի մրցակիցը կորոշվի Բեդենյե—Մոնֆիս խաղում: