Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը։
«Գիտեմ, որ խոսակցություններ կան Ռոդրիի՝ «Ռեալ» տեղափոխության հնարավորության մասին։ Կարծում եմ՝ դա բարդ կլինի, քանի որ նա պայմանագրով կապված է «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց բոլորը գիտեն, որ «Ռեալը» միշտ ցանկանում է պայմանագիր կնքել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Diario AS պարբերականը։
Մադրիդյան ակումբի նախկին ֆուտբոլիստը նաև ներառել է Ռոդրիին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների շարքում՝ Կիլիան Մբապեի, Վիտինյայի և Դեզիրե Դուեի հետ միասին։
Հիշեցնենք, որ Ռոդրիի գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Ավարտված ակումբային մրցաշրջանում 30-ամյա խաղացողը 33 հանդիպումներում աչքի է ընկել 2 արդյունավետ փոխանցմամբ։
























































