Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերհիշել է այն ժամանակները, երբ ցանկանում էր թիմ հրավիրել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, երբ վերջինս դեռ դեռահաս էր։
«Ես փորձում էի համոզել Կիլիան Մբապեին տեղափոխվել «Արսենալ»։ Ինքնաթիռի տոմս գնեցի ու մեկնեցի Մոնակո։ Հենց նույն երեկոյան նրա տանն էի՝ ծնողների հետ միասին։ Նրանք արդեն պատրաստ էին տեղափոխությանը, սակայն հետո հասկացան, որ «Մոնակոն» նրան շանս կտա», — Վենգերի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք, որ հարձակվողը «Մոնակոյի» կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականին՝ 16 տարեկան հասակում։ 2018-ի ամռանը նա 180 մլն դոլարի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից Մբապեն պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները։
ԱԱ-2026-ի շրջանակներում 27-ամյա հարձակվողը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Անգլիայի դեմ երրորդ տեղի համար հանդիպմանը։ Խաղը կկայանա հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և կմեկնարկի Երևանի ժամանակով 01։00-ին։
























































