Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում 2-1 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ֆաբիան Ռուիսը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, Շառլ դե Կետելարեն վերականգնեց հավասարությունը։ Հատկանշական է, որ սա Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի բաց թողած առաջին գոլն էր ընթացիկ մունդիալում։
Երկրորդ խաղակեսում պայքարն էլ ավելի սրվեց, իսկ 71-րդ րոպեին Բելգիայի հավաքականը լուրջ կորուստ ունեցավ. վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան, ում փոխարեն դարպասը պաշտպանելու դուրս եկավ Սենե Լամենսը:
Դիմակայության հանգուցալուծումը վրա հասավ հանդիպման հենց վերջնամասում: 88-րդ րոպեին փոխարինման մտած Միկել Մերինոն կրկին խփեց իսպանացիների հաղթական գնդակը՝ վճռելով խաղի ելքն։
Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի ազգային հավաքականը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 14-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին) ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանու հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































