Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Իսպանական գրանդն արգենտինացու հետ հասել է սկզբունքային համաձայնության, հաղորդում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Կողմերն արդեն համաձայնեցրել են աշխատանքային նոր պայմանագրի կետերը, որը նախատեսված կլինի մինչև 2032 թվականը: Մոտ ժամանակներս մադրիդյան ակումբը պաշտոնական տրանսֆերային առաջարկով կդիմի լոնդոնցիներին. խոսքը բավականին խոշոր գումարի մասին է: Անձամբ 25-ամյա ֆուտբոլիստը վճռական է տրամադրված ակումբից հեռանալու հարցում և հույս ունի, որ գործարքը հաջողությամբ կավարտվի:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Չելսին» Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի դիմաց պահանջում է շուրջ 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո), մինչդեռ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt պորտալի:
























































