«Ռոստովի» 34-ամյա հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մոտ է հարազատ ակումբից հեռանալուն։ Փորձառու ֆուտբոլիստը հրաժարվել է ակումբի կառուցվածքում վարչական աշխատանքի անցնելու առաջարկից՝ նախընտրելով շարունակել պրոֆեսիոնալ կարիերան որպես խաղացող։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Ակնկալվում է, որ նրա նոր թիմը կդառնա Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալը»։ Բայրամյանն Առաջին լիգայում հանդես գալու մի քանի այլ տարբերակներ ևս ուներ, այդ թվում՝ տեղափոխություն «Սոչի», սակայն նրա ընտրությունն կանգ է առել ուրալյան ակումբի վրա։
Հատկանշական է, որ երբ ֆուտբոլիստը որոշի ավարտել կարիերան, հնարավորություն կունենա վերադառնալ «Ռոստով» և ստանձնել վարչական պաշտոն։
Ավարտված մրցաշրջանում Բայրամյանը ռոստովցիների կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 656 րոպե և դառնալով 1 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ նա «Ռոստովի» գույները պաշտպանում էր 2010 թվականից՝ ժամանակ առ ժամանակ վարձավճարով հանդես գալով «Ռոտորի», «Վոլգարի» և Կազանի «Ռուբինի» կազմերում։




























































