Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գովեստի խոսքեր է շռայլել իր նախկին թիմակցի՝ պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հասցեին։
«Ամենատաղանդավոր խաղացողը, որին ես տեսել եմ «Մոնակոյում», Բեռնարդու Սիլվան էր։ Տեխնիկական որակները, խաղադաշտը տեսնելու ունակությունն ու ինտելեկտը միշտ թույլ էին տալիս նրան մեկ քայլ առաջ լինել։ Բեռնարդու Սիլվան բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա էր «Մոնակոյի» չեմպիոնական տիտղոսի գլխավոր ճարտարապետը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Մոնակոյից» հեռանալուց հետո Բերնառդու Սիլվան ինը մրցաշրջան է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Օրերս պորտուգալացին պաշտոնապես հրաժեշտ է տվել Պրեմիեր լիգայի գրանդին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա ապագան ակտիվորեն կապվում է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության հետ։





















































