Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը աշխատավարձի բարձրացում է պահանջում, տեղեկացնում է Marca-ն:
27-ամյա դարպասապահը տարեկան 18 միլիոն եվրո է ակնկալում վաստակել:
Նշվում է, որ կատալոնական ակումբը չի կարող բավարարել այդ պահանջները, քանի որ կորոնավիրուսի համաճարակը ազդել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի վրա:
Հիշեցնենք, որ թիմի մյուս դարպասապահը ՝ Նետոն կարող է լքել թիմը, եթե նրա դիմաց վճարվի 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայով: