«Բարսելոնայի» սան, դարպասապահ Անդրե Օնանան, ով հանդես է գալիս «Այաքսի» կազմում, ասել է, որ դեմ չէ վերադառնալ կատալոնական ակումբ:
«Դժվար է որևէ բան ասել իմ ապագայի մասին: Ես դեռ շատ լավ հարաբերություններ ունեմ «Բարսելոնայի» հետ: Ինչպես նախագահի, այնպես էլ մարզիչների հետ:
Ես ավելի վաղ ասել էի, որ «Բարսելոնան» իմ տունն է: Եթե հարկ լինի վերադառնալ, ես դա կանեմ, բայց այժմ մենք դրանից հեռու ենք: Ես «Այաքսի» դարպասապահն եմ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մրցաշրջանի վերջում:
Իմ միակ մտահոգությունը իմ խաղն է: Մնացած հարցերը քննարկվում են իմ գործակալների կողմից»,- մեջբերում է դարպասապահին Goal-ը: