Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին՝ 34-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած ՊՍԺ-ն արտագնա խաղում 1-2 հաշվով կամային պարտություն կրեց «Փարիզից»:
Հանդիպման 50-րդ րոպեին Բրեդլի Բարկոլան առաջ մղեց հյուրերին, սակայն տանտերերի կազմում Ալիմամի Գորին նախ 76-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, ապա մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, ձևակերպեց դուբլ և հաղթանակ պարգևեց իր թիմին:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ը լքող ակումբների անունները հայտնի էին դեռևս այս տուրից առաջ. 17-րդ և 18-րդ հորիզոնականները զբաղեցրած «Նանտը» և «Մեցը» հրաժեշտ տվեցին բարձրագույն խմբին, իսկ 16-րդ տեղում հայտնված «Նիսը» ուժերը կփորձի անցումային խաղերում:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բրեստ» — «Անժե»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լիլ» — «Օսեր»՝ 0-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լորյան» — «Հավր»՝ 0-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Լիոն» — «Լանս»՝ 0-4, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Մարսել» — «Ռեն»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Նիս» — «Մետց»՝ 0-0
- «Ստրասբուր» — «Մոնակո»՝ 5-4, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ




























































