Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական հանդիպման սպասելիքներով: Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ մարտի 26-ին։
«Այս դիմակայությունը մեզ համար շատ կարևոր է լինելու: Ֆրանսիան հիանալի հավաքական ունի, այնտեղ խաղում են «Ռեալի» իմ շատ թիմակիցներ: Բաց խաղ է լինելու, և ոչ ոք չի ցանկանա պարզապես նստել պաշտպանությունում: Սա լավ փորձություն կլինի մեզ համար։
Ինչ վերաբերում է երկրպագուների աջակցությանը, ապա այն միշտ շատ կարևոր է մեզ համար: Երբ մենք միասնական ենք, ապա ունակ ենք մեծ գործեր անել»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Globo-ն:
Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի ապրիլի 1-ին՝ ուժերը չափելով Խորվաթիայի ընտրանու հետ:


























































