Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է տարածված տարօրինակ լուրերն այն մասին, իբր մադրիդյան ակումբի բժիշկներն իր ոչ այն ծունկն են բուժզննման ենթարկել։
«Տեղեկությունը, թե բժիշկները սխալ ծունկ են զննել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Հնարավոր է՝ ես անուղղակիորեն մեղավոր եմ դրանում։ Երբ հաղորդակցության հետ կապված խնդիրներ են առաջանում, բոլորը փորձում են օգտվել դրանից»,- ֆրանսիացի աստղի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ «Արքայական ակումբի» բժիշկները, փոխանակ զննելու հարձակվողի ձախ ծունկը, սխալմամբ հետազոտել են աջը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 38 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































