Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը բանակցություններ է սկսել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Ինչպես հաղորդում է Sport.es պարբերականը՝ հղում անելով իտալական Tuttosport-ին, կողմերը քննարկում են երկամյա պայմանագրի կնքման հնարավորությունը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանացի ֆուտբոլիստը դարձել է թուրինյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը: Նրա տեղափոխությամբ անձամբ շահագրգռված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին։ Վերջինս Ռուդիգերի հետ լավ հարաբերություններ է պահպանել դեռևս «Ռոմայում» համատեղ աշխատանքի տարիներից։
Միևնույն ժամանակ, «արքայական» ակումբը դիտարկում է 33-ամյա պաշտպանի հետ գործող պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ցանկանում է փորձառու խաղացողին պահպանել իր թիմի կազմում:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:Transfermarkt-ը գերմանացի պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 9 միլիոն եվրո:





















































