Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Լիլին»:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բացեց տերերի անգլիացի հարձակվող Իթան Նվաներին: Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Արդեն 49-րդ րոպեին Տոմա Մենյեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման վերջնամասում՝ 86-րդ րոպեին, Օլիվիե Ժիրուն խփեց «Լիլի» հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո «Լիլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 47-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Մարսելը» 49 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































